Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Կոստան չի տիրապետել իրեն

Կոստան չի տիրապետել իրեն
17.09.2018 | 16:42

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան սկուդետեի չորրորդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղում ցուցաբերած ոչ մարզական պահվածքի համար հնարավոր է, որ որակազրկվի հինգ խաղով: Մրցավարի հավելած ժամանակում բրազիլացին թքել է մրցակից թիմի հարձակվող Ֆեդերիկո դի Ֆրանչեսկոյի դեմքին:

Մինչև այս քայլի համար կարմիր քարտի արժանանալը Կոստան դրանից մի քանի րոպե առաջ նույն այդ ֆուտբոլիստին խոյահարելու համար արդեն իսկ ստացել էր դեղին քարտ: Բացի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հետևելիք հնարավոր որակազրկումից, կարգապահական միջոցներ կձեռնարկի և թուրինյան ակումբը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ